Միջազգային 

Բուշ-ավագը կոչ է արել ԱՄՆ-ին և Ռուսաստանին հաճախ շփվել

analitik.am

ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդները պետք է ավելի շատ ժամանակ գտնեն առաջացած հարցերը քննարկելու համար, կարծում է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագը։

 

Նրա կարծիքով՝ հենց 1989թ. դեկտեմբերի 2-3-ին ամերիկա-խորհրդային հանդիպումը Մալթայում Միխայիլ Գորբաչովի հետ «սկիզբ դրեց ավելի անվտանգ ապագայի կառուցմանը»։ Հենց այդ գագաթաժողովն է գրանցվել պատմության մեջ որպես «սառը պատերազմի» ավարտ, փոխանցում է rosbalt.ru-ն։

 

Միևնույն ժամանակ, Բուշն ընդգծել է, որ Սպիտակ տնից հեռանալուց հետո խորհուրդներ չի տալիս։ «Ես չէի ցանկանա խորհուրդ տալ։ Սակայն, իմ կարծիքով, ինչ-որ հարցեր լուծելու համար առաջնորդները պետք է հաճախ հանդիպեն։ Այն պահը, երբ առաջնորդները նավերի են նմանվում և հեռանում գիշերային ծովում հանգցրած լույսերով, շատ վտանգավոր է»,- ասել է նախկին նախագահը։

Նույն շարքից