Միջազգային 

Վրաստանում Հայաստանի դեսպանն այցելել է Ջավախք

analitik.am

Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանն այցելել է Ջավախք, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել նահանգապետի, Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների ներկայացուցիչների և հոգևոր առաջնորդների ու շրջանի բնակիչների հետ, տեղեկացնում է Грузия online-ը:

 

Ախալքալաքում դեսպանին ընդունել են Սուրբ Խաչ եկեղեցու մոտ՝ հայկական երգ-երաժշտությամբ, աղ ու հացով: Եկեղեցում բնակչության հետ հանդիպման ընթացքում դեսպանն ասել է, որ համատեղ աշխատանքի ու միասնականության շնորհիվ հնարավոր կլինի արդյունքի հասնել:

«Դժվարություններ եղել են, կան այսօր և լինելու են վաղը, և մենք պատրաստ ենք հաղթահարել բոլոր դժվարությունները: Ես ներողություն եմ խնդրում, որ այս պաշտոնում աշխատանքիս առաջին 5 ամիսներին առաջին անգամ եմ գալիս ձեզ հետ հանդիպելու», -ասել է նա:

 

Վրացական լրատվամիջոցը հիշեցրել է, որ Յուրի Վարդանյանը հայտնի մարզիկ է Հայաստանում, աշխարհի բազմակի չեմպիոն ու ռեկորդակիր, որը Վրաստանում դեսպան է նշանակվել 5 ամիս առաջ: Նա այդ պաշտոնում փոխարինել է Հովհաննես Մանուկյանին՝ վերջինիս արդարադատության նախարար նշանակվելուց հետո:

Նույն շարքից