Միջազգային 

Մոսկվայում կայացել է Վ. Պուտինի ու Ն. Նազարբաեւի հանդիպումը

analitik.am

Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ Ռուսաստանի եւ Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Նուրսուլթան Նազարբաեւը քննարկել են  Մոսկվայում դեկտեմբերի վերջին նախատեսվող Մաքսային Միության գագաթնածողովին վերաբերվող մի շարք հարցեր:

Քննարկվել են նաեւ միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի կարեւորագույն

 հարցեր, այդ թվում Մոսկվայում դեկտեմբերի վերջին տեղի ունենալիք Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստին վերաբերող հարցեր: Զրույցի նախաձեռնողը եղել է ղազախական կողմը:

Եվրասիական բարձրագույն խորհուրդը Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի մաքսային միության գերագույն մարմինն է : Հենց այս  երեք երկրների հետ միասին 2015թ.-ի հունվարի 1-ից Հայաստանը կընդգրկվի Եվրասիական տնտեսական միության կազմում:

Նույն շարքից