Չեչնայի հանրապետության ղեկավար Ռ. Կադիրովը պահանջել է քրեական պատասխանատվության ենթարկել Ուկրաինայի Գերագույն ռադայի այն պատգամավորներին, որոնց ֆինանսավորման ու հովանավորչության արդյունքում Գրոզնիում ահաբեկիչների ձեռքով սպանվեցին ոստիկանության 14 աշխատակիցները: Այդ մասին տեղեկացնում է INTERFAX.RU գործակալությունը:
Կադիրովը հայտարարել է, որ այլեւս կասկածներ չունի, որ ուկրաինական ազգայնականները ամեն կերպ օժանդակում են չեչեն ահաբեկիչներին:
Նա ընդգծել է, որ խոսքը վերաբերվում է պատգամավորներ Յուրի Բերեզի, Անդրեյ Լեվուսի, Իգոր Մոսեյչուկի ու Իսու Մունաեւի մասին վերջիններս, միարժամանակ ստուգելով Գրոզնիում իրականացված ահաբեկչությունում նրանց դերի մասին:
Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, Գրոզնում 11 ահաբեկիչների վնասազերծելու ընթացքում զոհվել էին 14 իրավապահներ: