Միջազգային 

Պուտինը և Օլանդը կհանդիպեն Մոսկվայում

analitik.am

Շաբաթ օրը Մոսկվայում տեղի կունենա Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսուա Օլանդի չծրագրված հանդիպումը: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատին: Կրեմլի մամլո ծառայությունում TASS-ին հաստատել են սպասվող հանդիպման լուրը:

Օլանդը Մոսկվայով Փարիզ կվերադառնա Ղազախստան երկօրյա այցից հետո:

Նոյեմբերի 15-ին G20-ի գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Օլնդի և Պուտինի երկկողմ հանդիպումը:

Հանդիպման արդյունքներով Պուտինը հայտարարեց, որ Մոսկվան և Փարիզը պետք է նվազագույնի հասցնեն աշխարհում ներկայիս իրավիճակի պատճառով երկկողմ հարաբերությունների համար բացասական հետևանքները: «Այսօր շատ փոթորկոտ պահեր կան համաշխարհային հարցերում, ոչ բոլոր հարցերում են մեր դիրքորոշումները համընկնում»,- ասել է Պուտինը:

Իսկ Օլանդը հայտարարել է, թե կարծում է՝ ալեկոծությունները համաշխարհային քաղաքականության մեջ երկար չեն տևի:

Նույն շարքից