Միջազգային 

Փսաքին բրիֆինգի ժամանակ Եգիպտոսի վերաբերյալ իր մեկնաբանությունն անհեթեթ է համարել

ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո քարտուղար Ջեն Փսաքին բրիֆինգի ժամանակ Եգիպտոսի վերաբերյալ իր մեկնաբանությունն անհեթեթ է համարել: Նա, սակայն, այդ բառերն արտաբերել է` կարծելով, թե բարձրախոսն անջատված է, հաղորդում է ABC News-ը:

 

Բրիֆինգի ընթացքում Փսաքիին խնդրել են մենաբանել Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքից ցուցարարների սպանության մեղադրանքը հանելու փաստը: «Իմ կարծիքով` աջակցում ենք անաչառությանը, որը հնարավոր է դարձնում քաղաքական կոնսենսուսը, որից կախված է Եգիպտոսի կայունությունը և տնտեսական աճը»,-ասել է Փսաքին:

 

Լրագրողները դժգոհություն են հայտնել մամլո քարտուղարի արտահայտություններից: Այդ կապակցությամբ հենց Փսաքին ինքն ասել է. «Եգիպտոսի մասին հատվածն անհեթեթ էր»: Այս արտահատությունը հայտնվել է բրիֆինգի ձայնագրությունում, ապա ԶԼՄ-ներում:

Նույն շարքից