Միջազգային 

Վրաստանի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի հետ

analitik.am

Շվեյցարիայի Բազել քաղաքում, որտեղ դեկտեմբերի 4-5-ն անցկացվում է ԵԱՀԿ ամենամյա նախարարական նիստը, հանդիպել են Վրաստանի ԱԳՆ ղեկավար Թամար Բերուչաշվիլին և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Այս մասին հայտնում է «Գրուզիա Օնլայն»-ը:


Ամերիկացի գործընկերոջ հետ ԱԳ նախարարի կարգավիճակում առաջին հանդիպումից հետո Բերուչաշվիլին հայտարարել է, որ ԱՄՆ-ը հաստատել է «հաստատակամ և շատ լուրջ աջակցությունը՝ իրագործելու Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան առաջնայնությունները»:


«Մենք միասին կաշխատենք, որպեսզի որքան հնարավոր է՝ ժամանակին գործի դնենք հնարավորությունները, որոնք ձեռք են բերվել ուելսյան գագաթնաժողովի արդյունքում»,- ասել է նա:


«ԱՄՆ-ը ակտիվորեն մեզ կաջակցի, որպեսզի Վրաստանը հնարավորինս արդյունավետ իրականացնի բոլոր այն բարեփոխումները, որոնք կապված են ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագրի իրագործման հետ»,- ասել է Բերուչաշվիլին և հավելել, որ ԱՄՆ-ը «բոլոր քաղաքական ուղիներով լոբբի կանի, որպեսզի Վրաստանը շուտով ԵՄ-ի հետ առանց այցագրի ռեժիմ ստանա»:

Նույն շարքից