Ինչպես տեղեկացնում է . INTERFAX.RU գործակալությունը Մոսկվայում արդեն սկսվել է Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահներ Վ. Պուտինի ու Ֆ. Օլանդի հանդիպումը: Երկու երկրների նախագահները զրուցում են կառավարական Վնուկովո 2 օդանավակայանում: Օլանդի այցը Մոսկվա նախօրոք պլանավորված չէր, նա Մոսկվա է ժամանել Ղազախստան կատարած պաշտոնական այցից հետո: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր AFP գործակալությունը,Ֆրանսիայի նախագահը նպատակադրվել է Պուտինի հետ քննարկել Ուկրաինական ճգնաժամին վերաբերվող հարցեր: