Ինչպես հաղորդում է anna-news գործակալությունը , Սիրական ռազմաճակատի հիմնական ռազմական գործողությունները ընթացել են Դեյր էլ Զորի շրջանում տեղակայված ավիոբազայի շրջանում: ԻՊ-ի ահաբեկիչների ռազմաբազան գրավելու բոլոր փորձերը ձախողվել են: Դեկտեմբերի 5-6-ը ահաբեկիչները հերթական հարձակումն են իրականացրել օդանավակայանի ուղղությամբ: Արյունալի մարտերից հետո Սիրիական կառավարական ուժերը, ավիացիայի ու ծանր հրետանու օժանդակությամբ ետ են շպրտել թշնամուն, գրավել հիմնական ռազմավարական հենակետերը: Ահաբեկիչները կրելով ծանր կորուստներ, ստիպված նահանջել են, միայն մեկ օրվա ընթացում սպանվել է ավելի քան 100 իսլամականներ: Դեյր էլ Զորի օպերացիան գլխավորել է սիրական բանակի գեներալ Իսամ Զահր-Դին, որ անմիջականորեն մասնակցել է մարտերին: Մինչ այդ ահաբեկիչները լուրեր էին տարածել, որ գեներալը լքել է ավիոբազան: Ի պատասխան իսլամիստների տարածած կեղծ պրոպագանդայի, գեներալը նշել է, որ նավի կապիտանը երբեք չի լքում այն, ու մինչեւ վերջ մնում իր զինվորների կողքին:
Ներկայումս մարտական գործողությունները շարունակվում են ավիոբազայից հյուսիս ընկած տերիտորիաներում՝ Ջաֆրա բնակավայրի շրջանում: