Միջազգային 

Ես կպատժեմ միայն մի մարդու. Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ երբ նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին փախչի երկրից, ինքը մտադիր չէ ոչ ոքի պատժել, քանի որ Վրաստանը վրեժ լուծելու ժամանակ չի ունենա, փոխանցում է apsny.ge-ն։

 

«Մենք մնացել ենք առանց տնտեսություն եկող միլիարդների, իսկ ժողովուրդը, ով մտածում էր, թե Իվանիշվիլին իրենց միլիարդներ կբաժանի, նրանց միլիարդները մնացել են նրա իսկ գրպանում։ Երբ Իվանիշվիլին փախչի Վրաստանից, ես չեմ պատժի ոչ ոքի։ Վրաստանը վրեժ լուծելու ժամանակ չի ունենա»,- ասել է նա։

 

Սաակաշվիլին նշել է , որ կպատժի միայն մեկ մարդու, ով «կանչում է իր մոտ դատախազներին և հանձնարարություններ տալիս»։ «Այդ ժամանակը շատ շուտ կգա, և այդ ժամանակը պետք է գա ավելի շուտ, քան կարծում է Իվանիշվիլին»,- հայտարարել է նախկին նախագահը։

Նույն շարքից