Միջազգային 

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի քվեարկությունը արտացոլում էր հասարակության կարծիքը. Արտակ Դավթյան

analitik.am

 Ազգային ժողովում Եվրասիական տնտեսական միության Հայաստանի անդամակցության պայմանագրի քվեարկությունը արտացոլում էր հայ հասարակության կարծիքը այդ հարցի վերաբերյալ: Այս մասին դեկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը: «Ես կարծում եմ, որ մենք կատարել ենք ճիշտ ընտրություն, որի հետ համաձայն է հասարակության մեծամասնությունը: Եվ Ազգային ժողովում տեղի ունեցած քվեարկությունն արտացոլում էր հասարակության կարծիքը»,- նշեց Դավթյանը:



Նա ընդգծեց, որ Հայաստանը մշտապես կողմնակից է եղել «և և»-ի քաղաքականությանը և փորձել է գնալ այդ ճանապարհով, սակայն Արևելյան Եվրոպայի երկրները Հայաստանին պարտադրել են ընտրել կամ ԵՄ-ն կամ ՄՄ-ն, իսկ Հայաստանն էլ կատարել է այն ընտրությունը, որը պետք է կատարեր: «Եվ պետք է նշեմ, որ անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, մենք ամբողջովին չենք հրաժարվում Արևմուտքի հետ համագործակցությունից»,- նշեց պատգամավորը:



Դիտարկման հետ, թե ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի վերաբերյալ բավարար քննարկումներ և դեբատներ չեն ծավալվել, Արտակ Դավթյանը չհամաձայնեց, ընդգծելով, որ քննարկումներ եղել են: «Քննարկումներ եղել են, և ես չեմ կարծում, որ կարիք էլ կար քննարկումներ ծավալել ուղղակի քննարկումների համար: Երբ ասում եք, որ պետք էր հարցը քննարկել տնտեսագետների հետ, պետք է նախ ընդունենք, որ Հայաստանն այնքան էլ չի փայլում տնտեսագիտական մտքով»,- ընդգծեց Դավթյանը:

Նույն շարքից