Միջազգային 

Պայքարում ենք, որպեսզի չկրկնվի 1915թ-ը. Ուրուգվայի Սենատի նախագահ

analitik.am

Ուրուգվայի Սենատի նախագահ, երկրի փոխնախագահ Դանիլո Աստորին այսօր՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հրավիրած «Աշխարհն առանց ցեղասպանությունների» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց, որ Ուրուգվայը պայքարում է, որպեսզի երբևէ չկրկնվի այն, ինչը 1915 Օսմանյան կայսրությունում տեղի ունեցավ հայ ժողովրդի հետ։

Դեսպանը հիշեցերց, որ պատահական չէ այն, որ Ուրուգվայն առաջին երկիրն է, որը ճանաչել է Օսմանյան կայրության կողմից հայերի նկատմամբ իրականացված 1915 թվականի Ցեղասպանությունը:

«Ինչպես Հայաստանը, Ուրուգվայը նույնպես պաշտպանում է խորը արժեքները միջազգային հարաբերություններում, խոսում եմ արդարության, ազատության, իրավական պետության հանդեպ հարգանքի, խաղաղության մասին, բոլոր հակամարտությունների խաղաղ լուծման մասին, այդ պատճառով պայքարում ենք դաժանությունների դեմ և առաջինն էինք, որ ճանաչեցինք Հայոց ցեղասպանությունը, ոչ միայն բարձրաձայնում ենք, այլ նաև պայքարում ենք, որ հիշողությունը դրա մասին վառ մնա»,-ասաց նա:

«Առանց հիշողության կյանք չկա, առանց հիշողության չկա անցյալ, բայց չկա նաև ապագա»,-ավելացրեց դեսպանը:

Նույն շարքից