ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ ամերիկյան պատժամիջոցներն ուղղված են Ռուսաստանում իշխանափոխության համար պայմաններ ստեղծելուն. հայտնում է ТАСС-ը: «Այն, որ պատժամիջոցների նպատակը իշխանափոխությունն է Ռուսաստանում, գրեթե չի թաքցվում»,- ասել է նա:
Ըստ Ռյաբկովի՝ Վաշինգտոնը նաև ճնշում է գործադրում իր դաշնակիցների վրա, որպեսզի նրանք շարունակեն հակառուսական ուղեգիծը: