Միջազգային 

Ռուսաստանն ու Իրանը սկսում են բարեկամանալ

analitik.am

Դիմակայության 200-ամյա պատմություն ունեցող երկրները որոշել են փոխել իրենց կուրսը և ընդհանուր «թշնամի» են գտել՝ Իրանի և Ռուսաստանի հարաբերությունների մասին գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The New York Post-ին:

 

Ինչպես նշում է թերթը, Մոսկվայի և Թեհրանի համար նման ընդհանուր «թշնամի» է դարձել ԱՄՆ-ն: Ռուսաստանն ու Իրանը կարծում են, որ Վաշինգտոնը ձգտում է փոխել նրանց քաղաքական ռեժիմը տնտեսական ճնշման միջոցով, գրում է թերթը:

 

Թեհրանը և Մոսկվան փորձում են մի շարք նպատակների հասնել, այդ թվում՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները բավականաչափ երկար դարձնել, ինչպես նաև «աջակցել Սիրիայում նրան, ինչ մնացել է Բաշար Ասադի ռեժիմից», որպեսզի այնտեղ չստեղծվի որևէ «այլընտրանքային իշխանական կառույց»: Թեհրանն ու Մոսկվան նաև ձգտում են նվազեցնել իրենց դեմ սահմանված պատժամիջոցների հետևանքները, հավելում է թերթը:

 

Ինչպես նշում է թերթը, Ռուսաստանը և Իրանը հույս ունեն ստեղծել կոնսոլիդացված «պատ» Բալթիկից մինչև Պարսից ծոց և պաշտպանվել նրանից, ինչ անվանում են «ամերիկյան սխեմաներ»: Իրենց նպատակներին Մոսկվան և Թեհրանը կցանկանային հասնել առաջիկա երկու տարում՝ Բարաք Օբամայի նախագահության վերջին երկու տարիների ընթացքում, նշում է թերթը՝ միևնույն ժամանակ ուշադրություն դարձնելով նրա վրա, որ ռուս-իրանական դաշինքն «անկայուն» է մնում:

Նույն շարքից