Միջազգային 

Մերկելը «Նապոլեոնից ավելի հաջող է» ղեկավարում

analitik.am

Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն գովաբանում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի քաղաքականությունը եւ ղեկավարման նրա ոճն ավելի հաջող է համարում պատմական մյուս օրինակներից, մասնավորապես, Նապոլեոն Բոնապարտից: «Անգելա Մերկելը եղել Է այն անձը, ով իր հետեւից տարել Է հասարակությունը»,- հայտարարել Է Շոյբլեն Sueddeutsche Zeitung թերթում հրապարակված հարցազրույցում: Նախարարի խոսքով՝ նա ցուցադրում Է ղեկավարման նոր որակ, «որն այնպես հարձակողական չԷ, ինչպես Նապոլեոնինը, բայց ավելի հաջող Է»:   


 

Նրա խոսքով՝ Մերկելի ոճը «շատ անձնական Է եւ  առճակատման չի տանում», հաջողություն ունի Գերմանիայի սահմաններից շատ հեռու: Որպես իր խոսքի հաստատում նախարարը բերել Է վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն Գերմանիան, ըստ գրավչության, երկրորդ երկիրն Է արեւմտյան զարգացած երկրներից եկվորների համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

 

Նույն շարքից