Միջազգային 

Իրանն ու Ռուսաստանը հեշտացնում են վիզային ռեժիմը

analitik.am

Իրանը եւ Ռուսաստանի Դաշնությունը վիզային ռեժիմը փոխադարաձաբար հեշտացնելու մասին հուշագիր են ստորագրել: Այս մասին  հայտնում է իրանական MEHR լրատվական գործակալութունը:

 

Փոխադարձ համաձայնությամբ նախատեսվում է Առեւտրային պալատի հանձնարարականով երկարաժամկետ վիզաների տրամադրում, ինչպես նաեւ սովորական զբոսաշրջային վիզաների դիմումների քննարկման ժամկետների կրճատում:

 

ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւն ավելի վաղ հայտնել է, որ մոտ ժամանակում կսկսվեն նավթի դիմաց ցորենի եւ արդյունաբերական ապրանքների մատակարարումներն Իրան: Բացի այդ, Ռուսաստանը եւ Իրանը ծրագրում են փոխադարձ առեւտրային վճարումները կատարել ազգային փոխարժեքներով:

Նույն շարքից