Միջազգային 

Պորոշենկոն անհետաձգելի Է համարում Ուկրաինայի արտադաշինքային կարգավիճակի մասին օրինագծի քննարկումը

analitik.am

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ուկրաինայի արտադաշինքային կարգավիճակի մասին օրինագծի ընդունումն «անհետաձգելի» Է համարում: Այդ մասին հաղորդվում Է Գերագույն ռադայի կայքում: Ավելի վաղ «Ժողովրդական ճակատի» խմբակցության առաջնորդ Ալեքսանդր Տուրչինովն առաջարկել Է Ռադայի՝ դեկտեմբերի 9-ի նիստում քննարկել երկրի արտադաշինքային կարգավիճակի չեղարկման հարցը: «Այդ հարցն արդեն լայնորեն քննարկվել Է հասարակության մեջ»,-հայտարարել Է նա:

 

Օրինագիծը նախատեսում Է «Ներքին ու արտաքին քաղաքականության հիմունքների մասին» օրենքի 11-րդ հոդվածից բացառել «արտադաշինքային» բառը եւ այդ օրենքում մտցնել դրույթ, որի համաձայն՝ Ուկրաինայի նպատակը «Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությանը (ՆԱՏՕ) անդամակցելն Է, հավաքական անվտանգության եվրոպական համակարգի ստեղծմանն ու զարգացմանը մասնակցելը»:

 

Նախատեսվում Է օրենքում ներառել դրույթ, որի համաձայն՝ «արգելվում Է Ուկրաինայի մասնակցությունը միջազգային կամ վերազգային բոլոր այն միավորումներին ՈՒկրաինայի մասնակցությունը, որոնց անդամագրվելը հակասում Է Եվրամիությանը Ուկրաինայի տնտեսական ու քաղաքական ինտեգրմանը»:

 

Իսկ ազգային անվտանգության եւ պաշտպանության հարցերի կոմիտեի նախագահ Սերգեյ Պաշինսկին, որը ներկայացնում Է «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը, խորհրդարանին առաջարկել Է դիմել ԱՄՆ-ին՝ Ուկրաինային ռազմական դաշնակցի կարգավիճակ տրամադրելու խնդրանքով: «Այդ հարցը քաղաքական Է, այն Գերագույն ռադայի իրավասության մեջ Է մտնում»,-հայտարարել Է նա Ռադայի համաձայնեցման խորհրդի նիստում, հավելելով, որ այդ հարցը հարկավոր Է ընդգրկել խորհրդարանի դեկտեմբերի 11-ի նիստի օրակարգում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նույն շարքից