Միջազգային 

Նոր պրովոկացիա Իսրաելի կողմից

analitik.am

 

Ինչպես տեղեկացնում է anna-news գործակալությունը, դեկտեմբերի 7-ին Իսրաելական ավիացիան ռմբակոծել է Դամասկոսի օդանավակայանին մոտ գտնվող տարածքները: Սիրական պատերազմի լուսաբանման ընթացքում լրատվամիջոցները հավաստիացնում են, որ Ասադի ու գրոհայինների հանդեպ Իսրայելը չեզոքություն է պահպանում: Սակայն, առնվազն 5 անգամ Իսրաելական օդուժը հարձակում է իրականացրել սիրական կառավարական կառույցների ուղղությամբ՝ նպատակ հետապնդել շարքից հանել առաջնային մարտական տեխնիկան, որ երկիր է ներմուծվում Ասադի դաշնակից՝ Հեզբոլահի կողմից: Դեկտեմբերի 8-ին, ինչպես հաղորդում են լիբանանյան լրատվամիջոցները, Լիբանանի բանակը իր տերիտորայում կրակ է բացել իսրաելական ավիացիայի ուղղությամբ, երբ վերջիններս շարժվել են Դամասկոսի ուղղությամբ՝ գրոհայիններին սիրական բանակի տեղաշարժի մասին հետախուզական տեղեկություններ տրամադրելու նպատակով:

 

 

 

Նույն շարքից