Միջազգային 

Թուրքական ու հայկական կազմակերպություններն Ապրիլի 24-ը Ստամբուլում հիշատակելու կոչ են հնչեցրել

analitik.am

Հայոց ցեղասպանության 100-ամյակին թուրքական DurDe կազմակերպությունն ու ԱՄՆ-ում գործող Project 2015-ը 2015թ ապրիլի 24-ին աշխարհի տարբեր կողմերում բնակվող հայերին հրավիրում են Ստամբուլում տեղի ունենալիք Ցեղասպանության հիշատակման միջոցառմանը, տեղեկացնում է «Ակօսը»:

 

Ստամբուլում Ապրիլի 24-ին հիշատակի արարողություններ սկսել են տեղի ունենալ 2010 թվականից: Ցեղասպանության 100-ամյակին, սակայն, միջոցառումն ավելի ընդգրկուն է լինելու:

 

DurDe խմբից Լևենթ Շանսևերն ասել է, որ ցանկանում են քննարկել այս հողերի ամենահին ժողովուրդներից հայերի ցեղասպանությունը, և ցանկանում են ավելի ընդլայնել քննարկումը:

 

«Անգամ, եթե Թուրքիայի կառավարությունն անցյալին առերեսվելուն դեռ պատրաստ չէ, մենք՝ որպես Թուրքիայի քաղաքացիներ, պատրաստ ենք դրան, և ցանկանում ենք, որ ողջ աշխարհը տեսնի դա»,- ասել է նա:

Նույն շարքից