Միջազգային 

ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը գրեթե պատրաստ է. Ղրղզստանի վարչապետ

analitik.am

Ղրղզստանը գրեթե ավարտել է Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) անդամակցելու մասին պայմանագրի պատրաստման աշխատանքները, հայտնել է երկրի վարչապետ Ջոոմարտ Օտորբաևը, գրում է vz.ru-ն։

 

Ղրղզստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին պայմանագիրը նախատեսվում է ստորագրել դեկտեմբերի 23-ին։

 

Մայիսին Աստանայում անցկացված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ ստորագրվել էր  ԵՏՄ-ին անդամակցելու համար Ղրղզստանի առաջիկա քայլերի մասին պլանը։

 

Ներկայում ԵՏՄ-ին և ՄՄ-ին միանալու համար անհրաժեշտ օրինագծերի փաթեթը գտնվում է Ժոգորկու Կենեշում (խորհրդարան)։

Նույն շարքից