Միջազգային 

Ուկրաինայի իրադրության կարգավորման հիմքը Մինսկի համաձայնություններն են. Մերկել

analitik.am

Ուկրաինայի հակամարտության դիվանագիտական կարգավորման հիմքը Մինսկի համաձայնություններն են: Այդ մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է CDF հեռուստաալիքի եթերում:



«Ներկայում մենք եռանդագին աշխատում ենք դիվանագիտական լուծում գտնելու համար»,- ասել է ԳՖՀ-ի կառավարության ղեկավարը: «Այստեղ հիմքը Մինսկի պայմանավորվածություններն են, մենք փորձում ենք վերջապես իրագործել դրանց դրույթները,- ընդգծել է նա:- Այժմ մենք կենտրոնացած ենք դրա վրա»:



«Մնացած հարցերում գործի հանգամանքները մնում են նույնը. Ռուսաստանը խախտել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը. հարկավոր է իրերն իրենց անուններով կոչել»,- հավելել է կանցլերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Նույն շարքից