Միջազգային 

Թուրքիան հնարավոր է հրաժարվի ԵՄ-ի մաքսային միությանն անդամակցությունից

analitik.am

 

Եվրամիության մաքսային միությանն անդամակցությունը վնասում է Թուրքիայի տնտեսական շահերին: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը, այդ մասին հայտարարել է SOCAR Turkey Enerji ընկերության ղեկավար Քենան Յավուզը:

 

Նրա խոսքով՝ Թուրքիան պետք է վերանայի ԵՄ-ի մաքսային միությանն անդամակցության հարցը, քանի որ դա այլևս Անկարային պետք չէ:

 

Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև Տրանսատլանտիկ առևտրա-ներդրումային գործընկերության համաձայնագրի կնքման ընթացքում պետք է հաշվի առնվեն Թուրքիայի տնտեսական շահերը:

 

Ավելի վաղ ԵՄ-ի հարցերով Թուրքիայի պետնախարար Վոլքան Բոզքըրը հայտարարել էր, որ Անկարան դադարեցնելու է անդամակցությունը ԵՄ-ի մաքսային միությանը, եթե Տրանսանատոլիական առևտրա-ներդրումային գործընկերության համաձայնագրի ստորագրուման ընթացքում հաշվի չառնվեն Թուրքիայի շահերը:

Նույն շարքից