Միջազգային 

Սիրիայի կառավարությունն օգնություն է տրամադրել Մաարաթ Նուման գյուղաքաղաքին

analitik.am

Իդլիբի մարզպետարանը մարդասիրական օգնություն է տրամադրել Մաարաթ Նուման գյուղաքաղաքին: Շարասյունը բաղկացած է 12 մեքենաներից, որոնք տեղափոխել են մթերային և բժշկական 3 հազար փաթեթներ: Օգնությունը տրամադրվել է Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ համագործակցությամբ: Իդլիբի մարզպետ Խեյրադ Դին Սիթարը նշել է, որ այս օգնությունը տրամադրվել է Սիրիայի կառավարության կողմից կարիքավոր քաղաքացիներին օգնելու շրջանակներում:


Բացի այդ, օգնություն է տրամադրվել է Դամասկոսի մերձակայքում գտնվող Յարմուք պաղեստինցի փախստականների ճամբարի բնակիչներին: Նրանց հատկացվել են ինչպես բժշկական, այնպես էլ մթերային օգնության փաթեթներ:

Նույն շարքից