Միջազգային 

Բուրջանաձեն Վրաստանում արտահերթ ընտրություն է կանխատեսում

analitik.am

Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Միացյալ ժողովրդավարական շարժում» կուսակցության ղեկավար Նինո Բուրջանաձեն երկրում նոր, արտահերթ ընտրություններ է կանխատեսում, տեղեկացնում է Новости-Грузия գործակալությունը:

 

«Հավանական է, որ երկրում արտահերթ ընտրություններ տեղի կունենան, քանի որ երկիրը գրեթե կոլապսի մեջ է, և մենք աստիճանաբար ընկղմվում ենք ճահճում: Իշխանություններն անում են հնարավորը, որպեսզի դարձյալ հետաձգեն կարևոր հարցերի քննարկումները»,-ասել է Բուրջանաձեն:

 

Նա նշել է, որ Վրաստանի իշխանությունները պատրաստ չեն փոխել ընտրական միջավայրը:

 

Բուրջանաձեն նշել է, որ եթե այդպես շարունակվի, «Վրացական երազանք» կոալիցիան չի կարող հաղթել առաջիկա ընտրություններում:

Նույն շարքից