Տնտեսություն 

Հնարավոր է համաշխարհային նոր ճգնաժամ սկսվի. Ռոուչ

analitik.am

Morgan Stanley Asia –յի ղեկավար խորհրդի նախկին նախագահ Սթիվեն Ռոուչը նախազգուշացնում է, որ Ֆեդերալ պահուստային համակարգը, հանդես գալով ի օգուտ չափազանց ցածր տոկոսադրույքների և իրականացնելով պարտավորությունների գնման նախագիծ, կարող է նոր համաշխարհային ճգնաժամ ստեղծել.

 

«Անհրաժեշտ է լուրջ վերանայել արժութային խթանման քաղաքականությունը, մերժողական ճնշումը և ֆինանսական կայունության ծանրությունը, ինչպես նաև վերջինիս ազդեցությունն ակտիվների և կրեդիտների շուկաների վրա», – նշել է  Ռոուչը:  

 


Անցյալ շաբաթվա տվյալներով ամերիկյան ԿԲ-ի բալասում կար 0,9 տրիլիոն ակտիվ, որը մոտ մեկ տրիլիոն գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի միևնույն ցուցանիշին: Աճը պայմանավորված է պարտավորագրերի գնման նախագծով՝ իրականացված 2007-2008թ.թ. համաշխարհային  տնտեսական ճգնաժամից հետո տնտեսությունը խթանելու համար:  



Անցյալ տարի՝ մինչև աստիճանական կրճատումը, ԱՄՆ ֆեդերալ պահուստային համակարգը ամեն ամիս ձեռք էր բերում  գանձապետական պարտավորություններ և հիփոթեքով երաշխավորված 85  միլիարդ դոլարի արժեթղթեր: Նախատեսված հետգնման գումարը հուլիսին կազմում էր  35  միլիարդ դոլար:

 

Ռոուչի կարծիքով, քանի դեռ Ֆեդերալ պահուստային համակարգի բալանսում ակտիվների ծավալը կազմում է  4,25-4,5 տրիլիոն դոլար, բոլոր հիմքերը կան հարց ուղղելու՝ Ֆեդերալ պահուստային համակարգին՝ այն  ուզո՞ւմ է ֆինանսական կայունություն, և ենթադրել, որ մոտ ապագայում նոր ճգնաժամ է լինելու:  

 


Ռոուչի մտավախությունները շարունակում է միլիարդեր Ուիլբուր Ռոսսը, ով էլ պնդում է, որ  խոշորագույն կենտրոնական բանկերի շատ փափուկ դրամավարկային քաղաքականությունը սուվերեն պարտքի կրիտակական  չափերի հասնող «փուչիկ»  է ստեղծել: 

Նույն շարքից