Միջազգային 

Պետդումայի նախագահի խորհրդականը կողմ է Հայաստան-Ռուսաստան հավասար հարաբերություններին

analitik.am

Այսօր հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի նիստին, երբ ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Արտակ Դավթյանը բարձրացրեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության շրջանակներում Հայաստանի քաղաքացիներին մտահոգող հարցերը, այն է` ինքնիշխանության կորուստ, ռուսերեն լեզվի տարածման հարց, միգրացիոն քաղաքականություն  տնտեսական աճ և այն մարտահրավերներ և այլն, ակումբի հյուր, Կովկաս կենտրոնի գիտաշխատող, քաղաքագետ Նիկոլայ Սիլաևը նշեց, որ  Ռուսաստանը Հայաստանում ամենախոշոր ներդրողն է, առևտրատնտեսական  ամենախոշոր գործընկերը , տրանսֆերտների աղբյուրը, և ուսունասիրություննեը ցույց են տալիս, որ ԵՏՄ-ն ունի մեկ առավելություն այլ ինտեգրացիոն կառույցների համեմատությամբ, որ ԵՏՄ-ում կա ինտեգրացիոն մեկնարկի հնարավորություն, և դառնալով ԵՏՄ անդամ երկրները կունենան ուժեղ դիրքեր, այսինքն երկրները անդամագրվելով ԵՏՄ-ին ոչ թե փաստի առաջ կարող են կանգնել, այլ հենց իրենք կարող են մշակել ինտեգրացիոն գործընթացներն ու որոշումները:  


  «Իհարկե ինտեգրվելով որևէ կառույցի, բոլոր պետություններն էլ կորցնում են իրենց ինքնիշխանության որոշ մասը, այնպես ինչպես Ռուսաստանը կարող է զիջել իր ինքնիշխանությունը` ստեղծելով ԵՏՄ-ն: Ինչևէ, հայ-ռուսական ինտեգրացիան կապահովի տարածաշրջանային կայունությունը, կաշխուժացնի հայ-ռուսական տրանսպորտային կապերը: Իսկ ինչ վերաբերում է այն տնտեսական դժվարությւոններից, որոնք հիմա կան Ռուսաստանում` պատժամիջոցների պատճառով, ապա դա ավելի է մեծացրել Ռուսաստանի ղեկավարության քաղաքական կամքը` համարձակ որոշումներ կայացնելու գործում»,- ասաց Նիկոլայ Սիլաևը:   ՌԴ պետդումայի նախագահի խորհրդական Միխայիլ Կռոտովն ավելի արդարացի էր դատում: նա նախ նշեց, որ ինքնիշխանության հետ կապված մտահոգությունների պատասխանը մեկն է`կոնսենսուս, այսինքն ԵՏՄ կառույցում Հայաստանը կունենա նույնքան նախարարներ, որքան Ռուսաստանը:Ինչ վերաբերում էր ռուսերեն լեզվի տարածմանը, նա կարծիք հայտնեց, որ բոլոր երկրների պետական լեզուների դերակատարությունը նույնն է, և որ դրանք պետք է գտնվեն հավասար դիրքերում:     «ԵՏՄ իմաստը մեկն է` հավասար հարթակում դնել մեր երկրների առևտուրն ու քաղաքացիներին: Ես շնորհավորում եմ բոլորին, քանի որ մենք ներկայումս ապրում ենք դրական փոփոխությունների ժամանակահատվածում»,- ասաց Միխայիլ Կրոտովը` հավելելով, որ ԵՏՄ շուկան սպասում է Հայաստանին, և նրանում Հայաստանը կարող է ունենալ իր ուրույն դերը:  

Նույն շարքից