Ինչպես հաղորդում է INTERFAX.RU ԿՀՎ-ի աշխատակիցների կողմից ահաբեկչության դեմ պայքարի ծրագրի շրջանակներում բանտում են պահվել 119 բանտարկյալ, ուրոնցից 26-ը ճաղերի հետեւում է հայտնվել սխալմամբ: Այդ մասին խոսվում է ԱՄՆ-ը սենատի զեկույցում, որ հրատարակել էWashingtonPost-ը:
Զեկույցում նշվում է հարցաքննության դածան մեթոդների մասին, որ իրականացրել է ԿՀՎ-ն: Նույնիսկ բաժնի աշխատակիցները շատ հաճախ չեն ուզեցել դիտել, թե ինչպիսի անմարդկային վերաբերմունք է կիրառվել բանտարկյալների հանդեպ: Հարցաքննությունների ընթացքում կտտանքների կիրառումն ու մարդկանց ստորացումը Ջորջ Բուշ կրտսերի կողմից հավանության արժանացած ծրագրի մասն է կազմում: ԱՄՆ-ը նախագահ Օբաման 20009թ.-ից կասեցրել է այս ծրագիրն ու խոստովանել, որ հատուկ ծառայությունների կողմից հարցաքննությունների ընթացքում կիրառվող դաժան մեթոդները ուղեկցվել են կտտանքներով: Սենատի քննարկումների արդյունքում ԿՀՎ-ի հարցաքննությունների դաժան մեթոդները ճանաչվել են աննպատակահարմար: