Տնտեսություն 

Բանկերի գործունեության հետ կապված նոր օրինագիծ ՌԴ-ում

analitik.am

ՌԴ կառավարությունը Պետդումային է ներկայացրել օրինագիծ, որի  համաձայն  պետական ընկերությունները և ռազմավարական նշանակության կազմակերպությունները միայն  սահմանափակ թվով  բանկերի հետ կարող են աշխատել:  Այդ մասին հայտնում է «Ведомости» թերթը: Բանկը պետք է կամ պատկանի պետությանը,  կամ էլ ունենա կապիտալի համապատասխան  մակարդակ:  Նոր փոփոխությունները կոչված են ամրապնդելու արդեն հաստատված փորձը, որի համաձայն ռազմավարական նշանակության կազմակերպությունները (մոտ 170) արդեն իսկ աշխատում են խոշոր և  «վստահելի»  բանկերի հետ:


Օրինագիծն առանձին բանկերի համար, որոնք չեն համապատասխանում պահանջներին,  նախատեսում է  բացառություն անել:  Եթե պետական կամ ռազմավարական նշանակության կազմակերպությունն արդեն իսկ հաշիվ է բացել բանկում, որը չի պատկանում սահմանափակ բանկերի թվին, ապա կազմակերպությունը մի տարվա ընթացքում՝ հաշված թույլատրված բանկերի  ցուցակի հրապարակման օրվանից,  պետք է փակի հաշիվը:  Թույլատրված բանկերի ցուցակից դուրս մնացած բանկերում բացված դեպոզիտների վրա պահանջը չի տարածվում, սակայն դրանց ժամկետը չի կարող երկարաձգվել:


ՌԴ ֆինանսների փոխնախարար Ալեքսեյ Մայիսեևը փորձեց հանդարտեցնել բանկային հասարակությանը, հայտարարելով, որ բանկերի ցուցակը, որտեղ պետական կազմակերպությունները կարող են պահել իրենց միջոցները,  բավականին մեծ է լինելու. «Դրանք ոչ թե հինգ, 10 կամ նույնիսկ  20 բանկ են,  այլ բազմաթիվ տասնյակներ», — ասաց նա:  Կապիտալի հետ կապված պահանջները դեռևս որոշված չեն: 

Նույն շարքից