Միջազգային 

ԱՄՆ-ը երկյուղում է Բաքվում իր դեսպանատան անվտանգության համար

Ահաբեկչության մեջ կասկածվողների հարցաքննությունների ժամանակ ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից կտտանքներ կիրառելու մասին զեկույցի հրապարակման հետ կապված ԱՄՆ-ը ուժեղացրել է արտասահմանում, այդ թվում` Ադրբեջանում, իր դեսպանատների եւ հյուպատոսությունների անվտանգությունը:

 

Ինչպես հաղորդում են  ադրբեջանական ԶԼՄ-ները, Վաշինգտոնը երկյուղում է, որ փաստաթուղթը կարող է առաջացնել մահմեդականների զայրույթը, առաջին հերթին` արաբական երկրներում, եւ բերել ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հարձակումների:

 

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատանը հրաժարվել են մանրամասներ հաղորդել ադրբեջանական ԶԼՄ-ների` այդ առնչությամբ հնչեցրած հարցին, բայց նշել են, որ բոլոր դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին առաջարկվել է հրապարակված զեկույցի առնչությամբ հնարավոր արձագանքի շրջանակում քննության ենթարկել նրանց անվտանգության մակարդակը:

Նույն շարքից