Միջազգային 

ԱՄՆ-ին բարոյական հեղինակությունը կորցնելու վտանգ Է սպառնում. Քեմերոն

Կտտանքներ կիրառելով՝ ԱՄՆ-ը կարող Է կորցնել իր «բարոյական հեղինակությունը»: Այդ մասին  հայտարարել Է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը:

 

Պատասխանելով «բրիտանական հասարակայնությանը հանգստացնելու» լրագրողի խնդրանքին եւ հայտնելու, թե  բրիտանացի գործակալներն իրենց ամերիկացի դաշնակիցների հետ միասին չեն մասնակցել արդյոք կտտանքներին, Քեմերոնն ասել Է. «Եկեք պարզություն մտցնենք. կտտանքներ կիրառելը միշտ Էլ ճիշտ չԷ»: Քեմերոնի խոսքով՝ ակներեւ Է, որ «9/11-ից հետո սխալ բաներ են տեղի ունեցել»:

 

ԱՄՆ-ի Սենատի հետախուզության կոմիտեն դեկտեմբերի 9-ին հրապարակել Է ահաբեկչության մեջ կասկածյալների կալանավորման եւ հարցաքննության՝ Կենտրոնական հետախուզական վարչության ծրագրի վերաբերյալ զեկույցի՝ 500-Էջանոց եզրակացությունները: Ծրագիրն իրականացվել Է 2002 թվականից մինչեւ 2006 թվականը: Պաշտոնապես ծրագրի մեթոդներն արգելվել են 2009 թվականին: Զեկույցի ամբողջական տեքստը, որը բաղկացած Է ավելի քան 6 հազար Էջից, նախկինի պես գաղտնիացված Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նույն շարքից