Եվրոպական միությունը քննադատել է Ադրբեջանում լրագրող Խադիջա Իսմայիլովային կալանքի տակ առնելու մասին որոշումը, տեղեկացնում է contact.az-ը:
«Խադիջա Իսմայիլովային ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանքի տակ առնելը քայլ է ընդդեմ ժողովրդավարության ու ազատ խոսքի»,-ասված է ԵՄ-ի տարածած հաղորդագրության մեջ:
ԵՄ-ն նշել է, որ Ադրբեջանը պետք է կատարի ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհրդի առաջ ստանձնած պարտավորությունները:
«Եվրամիությունը հետևելու է Խադիջա Իսմայիլովայի գործին»,-ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Խադիջա Իսմայիլովան կալանավորվել է երկու ամսով: