Հայաստանի կառավարության և Եվրամիության միջև նախատեսվում է կնքել «Միջուկային ոլորտը կարգավորող հայաստանյան մարմնի և միջուկային ու ռադիոակտիվ անվտանգության կենտրոնի կարողությունների զարգացում` ռադիոակտիվ թափոնների կառավարման տեղակայանքների և միջոցների անվտանգության դիտարկման և գնահատման համար» ծրագրի ֆինանսավորման համաձայնագիր:
Համաձայնագրին հավանություն տալու մասին հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության դեկտեմբերի 11-ի նիստի օրակարգում: Ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվում է 1 մլն եվրո: ՀՀ-ի կողմից ծրագրի իրականացման համար որևէ ֆինանսական ներդրում չի կատարվի: