Թուրքիայի «Հայկական անհիմն պնդումների դեմ գործող» միության ղեկավար Գյոքսել Գյուլբեյը հայտարարել է, թե պահանջում են, որ Թուրքիայում հայերին պատկանող հիմնադրամներում, եկեղեցիներում ու դպրոցներում դրամական ելքերն ու մուտքերն ուսումնասիրվեն:
Ինչպես տեղեկացնում է «Միլլիյեթ» թերթի կայքը, նա հայտարարել է, թե այդ կերպ հսկողության տակ կպահեն Թուրքիայում բնակվող հայերին՝ թույլ չտալով խմբավորումներ ստեղծել:
«Այսպես կոչված Ցեղասպանությանն 100-ամյակին ընդառաջ հայկական լոբբին ու Հայաստանը քայլեր են ձեռնարկում, իսկ Թուրքիայում հայկական հիմնադրամները բազմաթիվ անշարժ գույքեր ունեն, ինչից մեծ եկամուտներ են ստանում»,- ասել է նա՝ հայտարարելով, թե տպագրվող հայկական թերթերը ևս Թուրքիայի հայ քաղաքացիների շրջանում ստիպողաբար բաժանորդագրություն են իրականացնում և մեծ եկամուտներ ունենում:
Նա պնդել է, թե «հայ համայնքի այդ եկամուտները գրգռում են հայկական լոբբիի ախորժակը» և ստիպում են Թուրքիային դժվար կացության մեջ դնել: