Ինչպես տեղեկացնում է anna.news գործակալությունը, Միջազգային արժութային ֆոնդն ու Ուկրաինան բանակցություններ կվարեն Ուկրաինային օգնության կարգով 17 միլիարդ դոլար տրամադրելու ուղղությամբ: ՄԱՖ-ը գտնում է, որ Ուկրաինային, իր երկրի հարավ –արեւելքում ռազմական գործողությունների շարունակելու դեպքում, կպահանջվի եւս 2 միլիարդ դոլար: Այն, որ Ուկրաինայի տնտեսությունը գտնվում է ողբալի վիճակում՝ դա իրողություն է: Բացի այդ, երկիրը ծանր վնաս է կրում դեպի Ռուսաստան ապրանքների արտահանման նվազեցումից: Իրենց հերթին վարկատուներն առանձնապես չեն շտապում ֆինանսավորել, քանի որ դժգոհ են ուկրաինական կառավարության քաղաքականությունից: Ուկրաինան շատ դանդաղ է իրականացնում բարեփոխումներն ու սոցիալական ծախսերի կրճատումը: