Տնտեսություն 

«Հայաստանի Էլցանցեր» ընկերության թույլատրելի կորուստները 12,4 տոկոսից նվազեցվել է 11,2 տոկոսի

analitik.am

«Հայաստանի էլեկտրական ցանցերի» կորուստների թույլատրելի մակարդակը 12,4%-ից նվազեցվել է 11,2%-ի: Այս մասին որոշում է կայացվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) հուլիսի 1-ի նիստում:


Իսկ ներքին սպառման էլեկտրաէներգիայի թույլատրելի կորուստները  2,55-ից նվազեցվել են  2,26%-ի: Որոշումն ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ից:


Էլեկտրաէներգիայի վերոնշյալ սահմաններում կորուստները  չեն ներառվի սակագնի մեջ, եւ ընկերությունը դրանք կփակի սեփական շահույթներից:


Նշենք,  2013թ. «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ընդհանուր բաշխիչ ցանցի կորուստները գերազանցել էին սահմանված շեմը՝ կազմելով 12,97%:

Նույն շարքից