ՆԱՏՕ-ն ակտիվորեն ամրապնդում է Բալթյան հենակետերն ու անցկացնում զորավարժություններ: Այդ են վկայում Էստոնիայի «պաշտպանությանը» ուղղված ալյանսի զորավարժություններ: Միարժամանակ Լիտվայում անցկացված զորավարժություներին մասնակցել են 2,5 հազար զինծառայողներ, 300 տարբեր տեսակի ռազմական տեխնիկա: Այժմ Բալթյան երկրներում են գտնվում ալյանսի 600 զինծառայողներ, ինչպես նաեւ տանկեր ու ռազմական տեխնիկա: ԱՄՆ-ը բանակը նախատեսում է գալիք տարում Եվրոպա ուղարկել 150 տանկ, որի մի մասը կարող է տեղաբաշխվել Ռուսաստանի սահմանի երկյանքով: Զորքերի նման տեղաշարժը, որի նախաձեռնողը Միացիալ նահանգներն են, « Atlantic Resolve» օպերացիայի մասն են են կազմում: Այն նպատակ է հետապնդում օժանդակել ու պաշտպանել Լեհաստանին ու Բալթյան երկրներին: Մոտ 100 տանկ ու 50 մարտական մեքենաներ արդեն տեղաբաշխված են Գերմանիայում՝ ԱՄՆ-ը զինվորականների ու ալյանսի երկրների զինծառայողների համատեղ զորավարժություններն ապահովելու համար: Զորավարժությունները պատրվակ են աստիճանաբար ռազմական տեխնիկան Ռուսստանի սահմաններին տեղաբաշխելու համար Ներկայումս Գերմանիայում, Իտալիայում ու Բելգիայում տեղաբաշխված են ամերիկյան 29 հազար զինծառայողներ, որոնց թիվը հաջորդ տարում աճելու է: