Ինչպես հաղորդում է INTERFAX.RU գործակալությունը, Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավարությունը գտնում է, որ Կիեւը ցանկանում է դուրս գալ մինսկյան համաձայնագրերի իրագործման շրջանակներից: Այդ են վկայում Կիեւի հայտարարություններն այն մասին, որ նախատեսվող նոր հանդիպումը Մինսկում անհեռանկարային է: Եռակողմ կոնտակտային խմբի Դոնեցկի հանրապետության ներկայացուցիչ Դենիս Պուշիլինը ընդգծել է, որ Ուկրաինայի երկրորդ նախագահ Լեոնիդ Կուչմայի հայտարարությունը մինսկյան հանդիպման անհեռանկարության վերաբերյալ, ապացուցում է, որ Կիեւը նպատակ ունի դուրս գալ բանակցային գործընթացից: Ըստ Պուշիլինի, Դոնբասին հատուկ կարգավիճակ տալու մասին օրենքը չեղյալ համարելով, այն ենթարկելով բլոկադայի, համաներման մասին օրենք չընդունելով ու պարբերաբար խախտելով հրադադարը, կիեւյան ռեժիմը արդեն խախտել է խաղաղության ծրագրի կետերի մեծ մասը:
Ավարտելով, նա շեշտել է, որ Դոնեցկի հանրապետությունը հակամարտության խաղաղ կարգավորման ու մինսկյան բանակցությունների շարունակման կողմնակից է: