Միջազգային 

Ստորագրվել է Կարսի հռչակագիրը

Կարսում Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի արտգործնախարարների հանդիպումից հետո ստորագրվել է Կարսի հռչակագիրը. տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալություհնը:

Փաստաթղթում նշվում է, որ կողմերը համագործակցելու են տարածաշրջանում կայունության, բարեկեցության ապահովման, տարածաշրջանային նախագծերի իրականացման, ազգերի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման հարցերում:

 

Փաստաթղթում ընդգծվում է նախորդ երեք նմանատիպ հանդիպումների ընթացքում ստորագրված Տրապիզոնի հռչակագրի, Բաթումի համատեղ կոմյունիկեի և Գանձակի հայտարարության կարևորությունը:

 

Նախարարները հայտարարարել են հակամարտությունների արագ  կարգավորման  անհրաժեշտությության մասին, քանի որ դրանք խաթարում են խաղաղությանը, կայունությանն ու տարածաշրջանի տնտեսական զարգացմանը:

Կողմերը կոչ են արել կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ու Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցերը լուծել միջազգային իրավունքի նորմերին համապատասխան:

Նույն շարքից