Լիբանանին անհրաժեշտ է անհապաղ միջազգային ֆինանսական օգնություն` աջակցելու այնտեղ հաստատված 1,5 միլիոն սիրիացի փախստականներին: Այս մասին հայտարարել է Լիբանանի վարչապետ Թամմաս Սալամը: Նա պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա, որտեղ իր ելույթով հանդես է եկել խորհրդարանի ներքին պալատի պատգամավորների առջև:
«Լիբանանը ներկայումս անցնում է իր պատմության ամենավտանգավորժամանակաշրջաններից մեկի միջով: Քաղաքական և ինստիտուցիոնալ ճգնաժամինավելացել են նաև լուրջ տնտեսական և սոցիալական դժվարությունները: Դրանքխորացնում է նաև սիրիացի փախստականների հոսքը, որոնց թիվը մոտենում է 1,5միլիոնի, և նման ծանրություն երկիրը միայնակ չի կարող տանել»,-նշել է Սալամը:
Նա նաև ընդգծել է, որ սիրիացի փախստականների ազդեցությունը Լիբանանում ծանր և բացասական է: «Նրանց բնակության ապահովման համար Լիբանանին անհրաժեշտ էմիջազգային և տարածաշրջանային օգնություն: Սիրիական ճգնաժամը հատկապեսբացասաբար է անդրադարձել Սիրիայի հետ սահմանակից արևելյան շրջանների վրա:Այնտեղ գործում են «Իսլամական պետություն» կազմակերպությունը և այլիսլամիստական կազմակերություններ: Նրանք հարձակումներ են իրականացնումԼիբանանի բանակի և ոստիականության աշխատակիցների վրա, արդեն տասնյակաշխատակիցների գերի են վերցրել»,- նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ նրանք ուժգին ճնշում են գործադրում 25 գերիների հարազատների վրա:
Միջազգային դաշինքի` ԻՊ-ի դեմ պայքարի մասին վարչապետը նշել է, որ նրանք հաղթանակ չեն բերի՝ հավելելով, որ անհրաժեշտ է համագործակցություն կոալիցիայի ուժերի և տարածաշրջանի երկրների միջև, ինչն էլ թույլ կտա վերջ դնել բռնություններին: