Միջազգային 

«Հարավային հոսքի» փոխարեն կառուցվող գազատարը Պուտինի առաջարկով կկոչվի «Թուրքական հոսք»

Նոր գազատարը, որն անցնելու է Թուրքիայի տարածքով՝ «Հարավային հոսքի» փոխարեն, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է կոչել «Թուրքական հոսք»:

 

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Միլլիյեթ» թերթի կայքը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

 

«Պուտինի առաջարկով մենք քննարկեցինք գազատարը «Թուրքական հոսք» կոչելու գաղափարը: Այն Սև ծովով Ռուսաստանից հասնելու է Թուրքիա և շարունակվելու է մինչև Հունաստանի սահման: Թուրքիան և Եվրոպան այնքան վառելիք կստանան, որքան իրենց կպահանջվի, և Թուրքիան կդառնա տարանցիկ երկիր տարածաշրջանի համար»,-նշել է Էրդողանը:

 

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիա կատարած այցի ընթացքում հայտարարել էր «Հարավային հոսք» նախագծի դադարեցման մասին՝ նշելով, որ դրա պատճառը Եվրամիության երկրների ապակառուցողական մոտեցումն է:

Նույն շարքից