Միջազգային 

ՌԴ-ի և Բելառուսի վեճի պատճառը Մոսկվայում է. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ռուս-բելառուսական ապրանքային վեճի պատճառները պետք է որոնել ոչ թե Բելառուսում, այլ Մոսկվայում. հայտնում է РИА Новости-ն:   « Ես կցանկանայի խորհուրդ տալ ռուս խելացի քաղաքագետներին, որ պատճառը որոնեն ոչ թե Բելառուսում, այլ այնտեղ՝ Մոսկվայում: Սակայն դա իրենց խնդիրն է»,- հայտարարել է Լուկաշենկոն Մինսկում տնտեսական հարցերով խորհրդակցության ժամանակ:


  Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ից արգելվել է Ռուսաստան բելառուսական մսի ներկրման գրեթե ամբողջ ծավալը՝ մոտ 400 հազ․ տոննա: «Ռոսսելխոզնադզորը» հայտարարել է, որ բելառուսական պարենամթերքը չի համապատասխանում Ռուսաստանի և Մաքսային միության օրենսդրության նորմերին ու պահանջներին: Ռուսաստանը նաև հայտարարել է ռուս-բելառուսական սահմանը հատող ապրանքների վերահսկողության խստացման մասին: Ռուսաստանի իշխանությունների համաձայն՝ միջոցառումները պայմանավորված են այն հանգամանքով, որ Բելառուսի հետ սահմանով Ռուսաստան են ներկրվում ապրանքներ, որոնց ներմուծումը ներկայումս արգելված է:    «Ռուսաստանն իրեն անպարկեշտ է պահել՝ շատ ձեռնարկությունների արգելելով ՌԴ տարածք սննդամթերքի մատակարարումը:


Ռուսաստանը խախտել է մեր բոլոր պայմանավորվածությունները, որոնց հասել էինք Մաքսային միությունում»,- հայտարարել է Լուկաշենկոն՝ մեկանաբանելով ՌԴ-ի քայլը:   

Նույն շարքից