Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի՝ սահմանը փակելու առաջարկը տարակուսանք է առաջացնում, գրում է РИА Новости-ն։
«Եթե անկեղծ՝ նման արտահայտությունները տարակուսանք են առաջացնում։ Առաջին հերթին, մենք արդեն բազմիցս ասել ենք, որ ՌԴ-ի Զինված ուժերի ներկայացուցիչներ չեն եղել և չկան Ուկրաինայում։ Այդ պատճառով էլ դուրս բերելու ոչինչ չկա։ Ինչ վերաբերում է սահմանին, ապա մեր կողմից սահմանն ամբողջությամբ ապահովված է»,- նշել է Լուկաշևիչը։
Բացի այդ, գերատեսչությունը խնդրում է պաշտոնապես հստակեցնել Ուկրաինայի նախագահի հայտարարությունները։
«Հավանաբար, Ավստրալիայում հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ լրացուցիչ բացատրություններ կպահանջվեն։ Ես կարծում եմ, որ մենք մի շարք աղբյուրներով կխնդրենք պաշտոնապես բացատրել նման դիրքորոշումը»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։