Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Մալիում իրականացված հատուկ գործողությունների արդյունքում լիկվիդացվել է ջիհադական «Ալ- Մուրաբիտուն» խմբավորման առաջնորդներից մեկը: Օպերացիայի ղեկավար գնդապետ Ժիլ Ջարոնը հայտնել է, որ Գոաում կենտրոնացված ֆրանսիական ուժերը հաջողությամբ են ավարտել իրենց առաքելությունը՝ լիկվիդացնելով ջիհադիստների առաջնորդ Աբդերահման Ուլդ ել-Ամարին ու նրա 10 համախոհներին:
Մալիի ճգնաժամը վերջինն էր Աֆրիկյան մայրցամաքում Մուհամադ Կադաֆիի սպանությունից հետո, երբ Լիբիայից հյուսիսային Մալի ներթափանցած տուարեգները այնտեղ հռչակեցին Ազավադ անկախ պետությունը: Ավելի ուշ տուարեգներին այդ տարածքներից հետ մղեցին ջիհադական ահաբեկիչները: