Միջազգային 

Իտալիայում համընդհանուր գործադուլ է հայտարարվել

Ինչպես հաղորդում է  INTERFAX.RU գործակալությունը, Իտալիայի պետակա ու մասնավոր հաստատությունների աշխատավորները այսօր կիրականացնեն 8-ժամյան համընդհանուր գործադուլ:

 

Միջոցառումը, որ կազմակերպել են մի շարք արհմիություններ, ուղղված է ներկա կառավարության վարած տնտեսական քաղաքականության դեմ: Սպասվում է, որ ակցիայի հետեւանքով կխաթարվի հասարակական տրանսպորտի գործունեությունը:

 

Հռոմում, Նեապոլում, Պալերմոյում եւ երկրի խոշոր քաղաքներում կանցկացվեն ավելի քան 54 ցույցեր:

 

Մատեո Պենցիի գլխավորած նախարարների խորհրդի կառավարման տարիների ժամանակահատվածում Իտալիայում իրականացվող այս գործադուլը առաջինն է:

 

 

 

Նույն շարքից