Ինչպես տեղեկացնում էANNA NEWS գործակալությունը, Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեպան Պոլտորակը հանդես է եկել ապշեցուցիչ հայտարարությամբ, ըստ որի երկրի անվտանգությանը սպառնում են ոչ միայն արեւլքից այլ նաեւ հարավից: Ըստ նրա՝ հարեւան Մերձդնեստրի հանրապետությունը սպառնում է Ուկրաինային ու այդ պատճառով անհրաժեշտ է հարավում ավելացնել զինված ուժերի թիվը:
Նախարարի կարծիքով հարավում գտնվող զինված ուժերը պետք է բերվեն մշտական պատրաստականության ռեժիմի: