Միջազգային 

Սերգեյ Լավրով. Ռուսաստանը ինքնամեկուսացման չի ձգտում

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Երկխոսություն հանուն ապագայի » համաժողովի շրջանակում հրավիրված հանդիպման ընթացքում հայտնել է, որ Ռուսաստանը երբեք ինքնամեկուսացման ճանապարհով չի գնալու:

 

Լավրովը շեշտել է, որ Ռուսաստանը պատրաստ է համագործակցել արեւմտյան ու արեւելյան երկրների հետ, սակայն փոխշահավետության սկզբունքից առաջնորդվելով:

 

Նա ընդգխել է, որ Ռուսաստանը շահագրգռված է բազմակողմանի հարաբերությունների ընդլայնմամբ, սակայն միայն փոխադարձ հարգանքի հիմունքներով:

 

 

Նույն շարքից