Տնտեսություն 

Էլեկտրաէներգիայի սակագների բարձրացոմամբ է Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու էներգահամակարգերի հետագա կայուն աշխատանքը

analitik.am

Էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումն  անխուսափելի է, քանի որ  դրանով է պայմանավորված  Հայաստանի  էներգետիկ անվտանգությունն ու էներգահամակարգերի հետագա կայուն աշխատանքը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվան Զախարյանը` անդրադառնալով հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմանը` 3,75 դրամով բարձրացնելու էլեկտրաէներգիայի սակագները:

 

«Սակագների բարձրացումը հաճելի գործ չէ, և ես ոգևորված չեմ այդ թանկացումից, բայց կան հարցեր, որոնք պետք է լուծվեն: Հանձնաժողովի կողմից ներկայացված բոլոր հաշվարկները, որոնք կատարվել են ընդհանուր էներգետիկական համակարգի ընկերությունների ներկայացրած փաստաթղթերի հիման վրա, ես համարում եմ հիմնավոր: Քայլերը, որոնք այսօր արվում են հանձնաժողովի կողմից, ևս հիմնավոր են, ուղղակի թանկացումները հաճելի չեն մեզ: Դրա համար նախագահը երեկ հանձնարարեց վարչապետին 105 հազար անապահով ընտանիքների համար մեղմել թանկացման հետևանքները»,- ասաց նախարարը:

Նույն շարքից