Միջազգային 

Թաիլանդի արտգործնախարարություն. Երկրում ԿՀՎ-ի բանտեր չեն եղել

Ինչպես հայտնում է Ռիա Նովոստին, Թայլանդի զինված ուժերի բոլոր ստորաբաժանումների ու ոստիկանության ղեկավար անձնակազմը հանդես են եկել հայտարարությամբ, որում հերքել են Թայլանդում ԿՀՎ-ի բանտեր լինելու մասին ԱՄՆ-ը պետդեպարտամենտի զեկույցը:

Բանգոկից հայտնում են, որ երկրի տարածքում չեն եղել հատուկ բանտեր, որտեղ ըստ պետդեպարտամենտի զեկույցի,  դաժան կտտանքների են ենթարկվել ահաբեկչության մեջ կասկածվող անձինք:

Թայլանդի արտգործնախարարությունը բողոքի նոտա է պատրաստում ուղղված ԱՄՆ-ը կոնգրեսին, որում տեղ են գտել վերոհիշյալ ապսուրդ պնդումների հերքումը:

Նույն շարքից