Միջազգային 

Հունաստանում կայացել է ՍԾՏՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 31-րդ հանդիպումը

analitik.am

Դեկտեմբերի 12-ին Հունաստանի Սալոնիկ քաղաքում տեղի է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 31-րդ հանդիպումը, որտեղ ամփոփվել են ՍԾՏՀԿ-ում Հունաստանի 6-ամսյա նախագահության արդյունքները:

Հայաստանի պատվիրակությունը ղեկավարել և ելույթով հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարարության Գլխավոր քարտուղար Շահեն Ավագյանը, ով նշել է, որ անցած կես տարվա ընթացքում Հայաստանը ջանքեր է գործադրել տարբեր բնագավառներում տարածաշրջանային բազմակողմ տնտեսական համագործակցության խթանման, կազմակերպության ծրագրային օրակարգի իրականացման, ներդրումների խրախուսման, Հայաստանի տնտեսական շահերի առաջ մղման ուղղությամբ: Կարևորվել է նաև կազմակերպության արդյունավետության բարելավման անհրաժեշտությունը:

Որպես կազմակերպության շրջանակում համագործակցության լավագույն օրինակներից մեկը նշվեց` ՍԾՏՀԿ Նախագծերի կառավարման նորաստեղծ մարմնի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված տեղեկատվական տեխնոլոգիաների ինկուբատորների ասոցիացիա ստեղծելու վերաբերյալ խոշոր ենթակառուվածքային նախագիծը:

Նշվել է, որ ՍԾՏՀ-ն բացառապես տնտեսական ուղղվածության կազմակերպություն է, և դատապարտվել են Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումներն ու կազմակերպության գործունեությունը քաղաքականացնելու հերթական փորձերը:
Հանդիպման արդյունքում ՍԾՏՀԿ արտգործնախարարների կողմից ընդունվել են մի քանի տասնյակ որոշումներ և առաջարկություններ: Նախագահությունը կազմակերպությունում հերթական վեցամսյա ժամկետով փոխանցվել է Մոլդովային:

Նույն շարքից