Միջազգային 

Թուրքիան Ցեղասպանության հարցով ոչ մի զիջման չի գնա. Դավութօղլուի հայ խորհրդական

analitik.am

Առանց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավոր խորհրդական Էտիեն Մահչուպյանը «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանին տված հարցազրույցում:

Մահչուպյանը նաև նշել է, որ Թուրքիան Ցեղասպանության հարցով ոչ մի զիջման չի գնա Հայաստանի հետ:

Թուրքիայի վարչապետի խորհրդականը հավելել է, որ 2015 թվականի ապրիլի 24-ը շատ խորհրդանշական ամսաթիվ է, և դրա մոտենալը հայկական միջավայրում «արմատականության սրում է առաջացնում» այդ հարցով:

Նույն շարքից